menu

2014-2018 թվականների ընթացքում աշխարհում միջազգային զբոսաշրջային ուղևորությունների թիվը տարեկան ավելացել է միջինը 5, 6%-ով և մինչև 2018 թվականի վերջը հասել է 1, 66 միլիարդի:  Միջազգային զբոսաշրջային շուկայի ցուցանիշները աճում են պայմանավորված համաշխարհային տնտեսության աճով,  երկրների միջև օդային հաղորդակցության բարելավմամբ,  վիզային ռեժիմի պարզեցմամբ,  ոլորտում նոր բիզնես մոդելների մշակմամբ և այլն:

Կատեգորիա: Այլ համընդհանուր տնտեսական կազմակերպություններ | Դիտումներ: 166 | Ավելացրեց: Statista | Ամսաթիվ: 26.07.2022

Գլոբալ ֆինանսատնտեսական կազմակերպությունները բաժանվում են գլոբալ միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների և գլոբալ ոչ կառավարական (ոչ պետական հասարակական, հասարակական) կազմակերպությունների։ 

Գլոբալ միջկառավարական (միջպետական) կազմակերպությունները պետությունների կամ պետական հիմնարկների միավորումներ են, որոնք ստեղծվել են պետությունների կամ դրանց լիազորված հաստատությունների միջև գլոբալ համաձայնագրի հիման վրա։ Գլոբալ ոչ կառավարական (ոչ պետական, հասարակական) կազմակերպությունները միավորումներ են, որոնց անդամները հանդիսանում են տարբեր երկրների սուբյեկտներ և գրանցված են այն պետությունում, որի օրենսդրությունն օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց թույլ է տալիս ստեղծել հասարակական կազմակերպություններ և ընտրվել այդպիսի կազմակերպության կառավարման մարմնում։ 

 

Դիտումներ: 160 | Ավելացրեց: Statista | Ամսաթիվ: 26.07.2022