15:21 Միջազգային զբոսաշրջային շուկայական իրադրությունը նախաքովիդյան շրջանում | ||||||||||||||||||
Ուսումնասիրվող տարիների ընթացքում աշխարհում ամենամեծ թվով զբոսաշրջային ուղևորություններն իրականացվում էին դեպի Ֆրանսիա և Իսպանիա: 2018 թվականին 90, 2 միլիոն ուղևորություն է կատարվել Ֆրանսիա և 87, 1 միլիոն ուղևորություն դեպի Իսպանիա: Եվրոպան կրթական զբոսաշրջության հիմնական միջազգային կենտրոնն է: Միաժամանակ միջազգային զբոսաշրջության մեջ Եվրոպայի մասնաբաժնի տարեկան նվազում է նկատվում՝ պայմանավորված մի շարք երկրների զբոսաշրջային արտադրանքի «ծերացմամբ»: Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աճում են զբոսաշրջային արդյունաբերության ավելի երիտասարդ ճյուղերի ցուցանիշները: Այս տարածաշրջանը գրավում է զբոսաշրջիկներին իր յուրահատուկ բնությամբ և հաճելի կլիմայով, ինչպես նաև բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններով և պաշտամունքի վայրերով: Զբոսաշրջիկների թվաքանակը ողջ աշխարհում, 2014-2018թթ.
Ինչպես նկատում ենք աղյուսակից՝ 2018-2014թթ-ի ընթացքում ընդհանուր առմամբ արձանագրվել է աճի միտում: Իհարկե, հարաբերական աճը 2015թ-ից սկսած նվազել է, սակայն միտումը պահպանվել է: 2014-2018 թվականներին աշխարհում զբոսաշրջիկների թիվն աճել է տարեկան 4, 3-7, 6%-ով և ժամանակաշրջանի վերջում կազմել 1096, 3 մլն մարդ: Միջազգային զբոսաշրջության արտադրանքի սպառողների թվի աճի գործոններն էին. ▪ Համաշխարհային բնակչության կազմում բարձր գնողունակություն ունեցող խավի մասնաբաժնի ավելացում ▪ Սոցիալական ցանցերի զարգացում, որոնք մեծացնում են հետաքրքրությունը ճամփորդությունների նկատմամբ ▪ Մեքենաների վաճառքի ավելացման արդյունքում բնակչության շարժունակության բարձրացում ▪ Բնակչության թվաքանակի աճ Հոդվածի շարունակությունը, առավել մանրամասն տվյալները և դրանց վերլուծությունները հայերենով հասանելի են վճարովի տարբերակով, որը կարող եք ձեռք բերել զանգելով՝ 077 42 73 23, 095 91 95 25 հեռախոսահամարներով: Կայքում զետեղված ողջ տեղեկատվությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի՝ www.statista.am-ի հոդվածներից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի հոդվածների էական մասը, ինչպես նաև պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը և էլեկտրոնային կայքի տիրույթային անվանման (դոմեյնի) նշումը: © 2022 | ||||||||||||||||||
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |