2014-2018 թվականների ընթացքում աշխարհում միջազգային զբոսաշրջային ուղևորությունների թիվը տարեկան ավելացել է միջինը 5, 6%-ով և մինչև 2018 թվականի վերջը հասել է 1, 66 միլիարդի: Միջազգային զբոսաշրջային շուկայի ցուցանիշները աճում են պայմանավորված համաշխարհային տնտեսության աճով, երկրների միջև օդային հաղորդակցության բարելավմամբ, վիզային ռեժիմի պարզեցմամբ, ոլորտում նոր բիզնես մոդելների մշակմամբ և այլն: